Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի աթլետները նվաճեցին 5 մեդալ

Սպորտ
sport-atletika

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացած «Արևածագի տասը օր» միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Կանանց 800 մ վազքում Լիլիթ Հարությունյանը (Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց») 2.15.41 արդյունքով գրավել է առաջին տեղը: Էլլադա Ալավերդյանը (Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց») 1500 մ վազքում զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը, իսկ 3000 մ վազքատարածությունում 11.10.80 արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Թեհրանում գերազանց է հանդես եկել նաեւ հեռացատկորդուհի Յանա Աբրահամյանը (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց), որը 5 մ 20 սմ արդյունքով առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից: Նշենք, որ կանանց 4 x 400 մ փոխանցավազքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը: