Ախթալայի կոմբինատի պոչամբարի ջրերը լցվում են Դեբեդ գետը (տեսանյութ)
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Նահատակ պոչամբարի պոչերը լցվում են անդրսահմանային Դեբեդ գետը։ Այս պատկերին ԷկոԼուրն ականատես եղավ սույն թվականի փետրվարի 12-ին, երբ Ախթալայի կոմբինատի համար նոր պոչամբարի կառուցմանը նվիրված քննարկումից հետո բնապահպանների եւ տեղի բնակիչների հետ այցելեց Նահատակ պոչամբարի տարածք։ «Օրենքով սա պետք է մեկուսացված լիներ շրջակա միջավայրից: Դուք՝ ինքներդ, տեսնում եք, թե ինչպես պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում է Դեբեդ գետը», - ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ նշելով, որ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը և այլն: Բնակիչներից մեկն էլ արձագանքեց. «Մենք մեզ լավ չենք զգում, հիվանդ ենք, անընդհատ գլխացավ ունենք, սրտխառնոց, ոչ միայն ես, այլ նաև բոլորը»: Մանրամասներն ու լուսանկարներն այստեղ