A
A
Նաիրիտցիները սպասում են հստակ ժամանակացույցի
Այս պահին կառավարության դիմաց են հավաքվել «Նաիրիտի» նախկին եւ ներկայիս աշխատակիցները, որոնք պահանջում են կառավարությունից իրենց աշխատավարձերի պարտքերը մարելու հստակ ժամանակացույց։ «Մենք չենք ասում՝ մեկ ամսում կամ մեկ շաբաթում տվեք մեր ամբողջ աշխատավարձը, մենք ուզում ենք, որ մեզ կոնկրետ ժամկետ ասեն, որ մինչեւ տարեվերջ կստանանք թե աշխատավարձերը, թե վերջնահաշվարկը»,- այս պահանջը նրանք նաեւ փոխանցեցին կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին։ Վերջինս խոստացավ որոշ ժամանակ անց պատասխանով դուրս գալ։ Այս պահին նաիրիտցիները կառավարության դիմաց են եւ վանկարկում են՝ «Աշխատավարձ, աշխատավարձ»։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, կրճատվել են « Նաիրիտ»-ի 1700 աշխատակիցներ: