A
A
Պուտինը հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ փետրվարի 15-ի կեսգիշերից Ուկրաինայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի։
Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը կայացել է։
Հիշեցնենք, երեկվանից նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի Ֆրանսիայի եւ Գերմանիայի լիդերների բանակցությունները Մինսկում տեւել են գրեթե 14 ժամ։ Այսօր դրանք շարունակվել են։ Քննարկվել է Ուկրաինայի արեւելքում արյունալի հակամարտության կարգավորման փաստաթղթի նախագիծը։