Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նորություն չկա». նորմանդական քառյակը շարունակում է բանակցությունները. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
putinolandporoshenko1

Նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի Ֆրանսիայի եւ Գերմանիայի լիդերների բանակցությունները Մինսկում տեւել են գրեթե 14 ժամ։ Քննարկվել է Ուկրաինայի արեւելքում արյունալի հակամարտության կարգավորման փաստաթղթի նախագիծը։ Հանդիպումը փակ դռների հետեւում էր։ Լիդերները շփվել են դեմ առ դեմ ավելի քան մեկ ժամ, ինչից հետո շարունակել են հանդիպումը ընդլայնված կազմով՝ օգնականների եւ դիվանագետների հետ։ Ուկրաինան եւ Արեւմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի արեւելքում պրոռուսական ուժերին սատարելու մեջ, իսկ Մոսկվան հերքում է այս մեղադրանքները։ Ի դեպ, արյունալի կոնֆլիկտը , անցած տարվա ապրիլ ամսից սկսած, ավելի քանի 5000 մարդու կյանք է խլել։ Այս պահին բանակցությունները կրկին շարունակվում են։ Ինչպես Ֆրանս Պրեսին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ոչ մի նորություն այս պահին չկա, սակայն հույսը չեն կորցնում։