Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» անցկացնում է վերջին ուսհավաքը

Սպորտ
sport-ararat1

Երեւանի «Արարատը» կրկին մեկնել է Սոչի, որտեղ մինչեւ փետրվարի 20-ը կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքն առաջնության երկրորդ մասի մեկնարկից առաջ: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, հավաքին կմասնակցի 22 ֆուտբոլիստ: «Արարատի» կազմում այժմ փորձաշրջան է անցնում 23-ամյա հարձակվող Մոյսես Օրոզկոն, որը նախկինում հանդես է եկել Մեքսիկայի «Տիգրես» եւ ԱՄՆ-ի «Դալաս» թիմերում: Ակումբը վերջերս պայմանագիր է կնքել հարձակվող Արեգ Ազատյանի հետ: Ինչպես եւ նախորդ հավաքին, «Արարատը» հանգրվանել է «Վեսնա» մարզահամալիրում: Թիմը կանցկացնի 3 ստուգողական հանդիպում: Այսօր նախատեսված առաջին խաղում «Արարատը» կհանդիպի Ռուսաստանի 2-րդ խմբի «Հարավային» գոտու մրցաշարում 2-րդ տեղում ընթացող «Աֆիպսի» հետ: