Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու «Երեխաների տունն» արդեն լողավազան ունի

Հասարակություն
nkar4

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Շվեյցարիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կառուցել է փակ լողավազան: «Լողավազանը մեծ կարեւորություն ունի հատուկ կարիք ունեցող երեխաների մկանների եւ հենաշարժողական ապարատի զարգացման համար: Անհրաժեշտության դեպքում լողավազանից կարող են օգտվել նաեւ շրջանի ` ընտանիքներում ապրող սահմանափակ կարողություններով երեխաները: Երեխաների հիդրոթերապիան հատուկ պատրաստվածություն կպահանջի սպասարկող բուժաձնակազմից»,-հեռախոսազրույցում տեղեկացրեց «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը: nkar5 nkar1 Լողավազանը (30քմ մակերեսով եւ 70 սմ խորությամբ) ապահովված է անհրաժեշտ պայմաններով` հանդերձարան, սանհանգույց, լոգարան, մերսման անկյուն, ինչպես նաեւ  թեքահարթակ եւ սայլակները տեղափոխող մեխանիկական ամբարձիչ: Ջրամեկուսիչ պատերի, ջեռուցման ու օդափոխության համակարգերի շնորհիվ` լողավազանը կարող է գործել շուրջ տարի: Մտավոր եւ ֆիզիկական շեղումներով 6 տարեկան շուրջ 130 երեխա մանկատանը մասնագիտացված խնամք է ստանում հատուկ պատրաստված մանկավարժների եւ բուժանձնակազմի կողմից: 6 տարին լրանալուց հետո մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված այլ հաստատություններ: 2011-2012 թվականներին Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ Հիմնադրամը հիմնովին վերանորոգել է մանկատան երկու մասնաշենքերը: Դրան հաջորդող ծրագրի շրջանակներում էլ Հիմնադրամը վերակառուցել եւ կահավորել է բաց խաղահրապարակը, հաստատությունը համալրել նոր գույքով: «Հայաստան» համահայկական հիմնադրամ