Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի հակախաղը արդյունք տվեց

Սպորտ
a1-aronyan-3

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի հետ: Մեր առաջատար գրոսմայստերը շատ անհաջող սկսեց պարտիան, միջնախաղում զինվոր կորցրեց եւ հայտնվեց դժվար կացության մեջ: Լեւոն Արոնյանը, այնուամենայնիվ, գտավ հակախաղ, անցումային զինվոր ստացավ եւ համարյա հավասարացրեց դիրքը: Անգլիացի շախմատիստը չգտնելով հաղթական տարբերակ, կրկնեց քայլերը եւ համաձայնեց ոչ-ոքի արդյունքի հետ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 3 միավոր եւ հավասարվեց երրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանային: Վաղը կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստը սեւեևով կմրցի գերմանացի Արկադի Բայդիչի հետ, որը 3,5 միավորով 1-2-րդ տեղերը բաժանում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Հաղթանակի դեպքում Լեւոն Արոնյանը նվազագույնը մրցանակյին տեղ կզբաղեցնի, իսկ մի տարբերակի դեպքում անգամ կարող է հաղթող ճանաչվել: