Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը գրավեց առաջին տեղը

Սպորտ
շախմատ

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթող ճանաչվեց Moscow Open-2015 շախմատային փառատոնի շրջանակում անցկացված ուսանող շախմատիստների մրցաշարում: Վանաձորցի շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Դանիլ Դուբովը, իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Օլեքսանդր Բոլտնյուկը: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պարավյանը 3,5 միավորով մրցաշարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: