Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիշվանաթան Անանդը չդիմացավ Լեւոն Արոնյանի գրոհներին

Սպորտ
fae6e5e4c05e15592820263ca7073fae

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Բադեն-Բադենի շախմատի միջազգային մրցաշարում: Այսօր կայացած 5-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Լեւոն Արոնյանը միջնախաղում բավական գեղեցիկ կոմբինացիա կազմակերպեց, որի արդյունքում զինվոր շահեց: Հնդիկ գրոմայստերը փորձեց հակախաղ գտնել, բայց՝ ապարդյուն, քանի որ մեր շախմատիստը ճիշտ փոխանակումներով ստացավ նաեւ դիրքային առավելություն: Աշխարհի նախկին չեմպիոնը սպիտակների 34-րդ քայլից հետո կանգնեցրեց ժամացույցը եւ անձնատուր եղավ:   Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ բավական բարելավեց մրցաշարային գործերը: Այժմ մեր շախմատիստը մեկ միավորով է ետ մնում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից, որն այսօր հեշտությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող վրացի շախմատիստ Դավիթ Բարամիձեին:   Վաղը նախատեսած 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ, որը 2 միավոր ունի եւ այժմ փորձում է փրկել ֆրանսիացի Էտիեն Բակրոյի հետ պարտիան: