Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը երրորդ ոչ-ոքին արեց

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բադեն-Բադենի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Էտիեն Բակրոյի հետ: Սեւերով հանդես եկող մեր գրոսմասյտերը բավական զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ ավելի շատ երկրորդ համարով հանդես եկավ: ֆրանսիացի շախմատիստը նույնպես ռիսկի չդիմեց եւ նույնպես սպասողական տակտիկա ընտրեց: Ի վերջո, կողմերը կրկնեցին քայլերը եւ 30-ից հետո համաձայնեցին կիսել միավորը: Լեւոն Արոնյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց, վաստակեց 1,5 միավոր եւ հավասարվեց Մագնուս Կառլսենին ու Վիշվանաթան Անանդին, որոնք այս պահին իրար հետ պայքարում են հաղթնակի համար:   Հաջորդ, 5-րդ տուրում, մեր շախմատիստը կհանդիպի հենց հնդիկ գրոսմայստերի հետ: