A
A
Ստուգատես` Գաբրիել Ղազարյանի ներկայությամբ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ուսումնամարզական հավաք անցկացնող ազատ ոճի ըմբիշների ստուգողական գոտեմարտերին: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Այդ գոտեմարտերում իրենց լավագույն կողմերով դրսեւորած ըմբիշները շուտով մեկնելու են Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ փետրվարի 9-14-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի: Հավելենք, որ մեր ազատ ոճի ըմբիշները փետրվարի 21-ից մինչեւ մարտի 5-ը Բելառուսի օլիմպիական մարզահամալիրում կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի, որից հետո կմասնակցեն մարտի 7-ին այդ երկրում մեկնարկող միջազգային մրցաշարին: