Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չհամընկնող փաստեր` Գյումրու սպանությունների գործով. hcav.am

Քաղաքականություն
gyumri5

Մինչ ռուսական կողմը այսօրվանից սկսել է շրջանառության մեջ դնել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդում մեղադրվող Վալերի Պերմյակովի հոգեկան անառողջ լինելու վարկածը, սպանության հետ կապված բազմաթիվ տրամաբանական հարցեր դեռեւս մնում են անպատասխան: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ գլխավոր տազմական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես բանակ զորակոչած զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի համապատասխան պաշտոնյաներին, որոնք զենք են վստահել Պերմյակովին: Ըստ ռուսական աղբյուրների, Պերմյակովն առհասարակ չպետք է բանակում ծառայեր, քանի որ մտավոր հետամնացությամբ է տառապում` օլիգոֆրենիա: Այս տեղեկություններն արդեն իսկ շրջանառվում են ռուսական իշխանամետ հեռուստաընկերություններում, ընդ որում սպանությունից գրեթե 4 շաբաթ անց երեւան եկած «նորությունը» ոչ միայն հետաքրքիր է այլեւ զարմանալի: Թեեւ հրեշավոր դեպքից հաշված օրեր անց Պերմյակովի հայրը նշել էր, թե որդին հոգեկան առողջության հետ որեւէ խնդիր չի ունեցել, այնուամենայնիվ, այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունների համաձայն, Պերմյակովը ոչ միայն օլիգոֆրեն է` մտավոր հետամնաց, այլեւ մեկ ամիս ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում: Սակայն այս մասին, ինչքան էլ զարմանալի է, ընտանիքի անդամները նույնիսկ իրազեկված չեն եղել: Արդյո ՞ք մտավոր հետամնացություն ունեցող մարդը կարող էր միայնակ այդ ծավալի հրեշավոր արարք գործել, անձայն ոչնչացնել մի ամբողջ ընտանիք, ապա անձայն ու աննկատ հեռանալ` թողնելով իր այցեքարտերն ամենուր Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ