A
A
Լիլիթ Մկրտչյանը 69-րդն է Ջիբրալթարում
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Ջիբրալթարում ավարտված միջազգային խոշոր մրցաշարում զբաղեցրել է 69-րդ տեղը: Մեր շախմատիստուհին 10-րդ տուրում ոչ-ոքի խաղալով կանադացի գրոսմայստեր Կեւին Սպրագետի հետ՝ վաստակեց 6 միավոր եւ ընդամենը երեք հորիզոնականով բարելավեց իր նախորդ արդյունքը: Ավաղ, Լիլիթ Մկրտչյանը չկարողացավ մտնել կանանց ուժեղագույն հնգյակ եւ արժանանալ դրամական պարգեւի: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանը, որը 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա կստանա 15 հազար ֆունտ պարգեւավճար: Ջիբրալթարի այս տարվա մրցաշարի հաղթող ճանաչվեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան, որը 10 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: