Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են

Սպորտ
sport-hajastan-21

Շվեյցարական Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը նախապես ընդգրկվել էր 3-րդ զամբյուղում: Վիճակահանության արդյունքներով՝ մեր թիմը հայտնվեց ընտրական 5-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականները: Նշենք, որ ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբերի, որոնց հաղթողները միանգամից կմտնեն եզրափակիչ մրցաշար, իսկ մնացած երկու ուղեգրերը կվիճարկեն խմբերում 2-րդ տեղ զբաղեցրած լավագույն 4 թիմերը: 2017թ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Լեհաստանում, 12 հավաքականների մասնակցությամբ: