Ֆրանսիայի դեսպանը չի բացառում, որ ահաբեկիչները հավաքագրված են եղել (տեսանյութ)
«Շառլի Էբդո» ֆրանսիական երգիծական պարբերականի դեմ հունվարի 7-ին իրականացված հարձակումից հետո այսօր այն տպվում է 4 միլիոն տպաքանակով, ինչը վկայում է այն մասին, որ մենք կարևորում ենք մամուլի ազատության սկզբունքը», -շեշտում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան – Ֆրանսուա Շարպանտիեն։ Ի դեպ, նա շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ՝ Փարիզի հայտնի համերաշխության երթին մասնակցելու համար: Դեսպանը չի բացառում, որ ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվում են Ֆրանսիայում, կազմակերպված են իսլամական ահաբեկչական հատուկ խմբավորումների պարագլուխների կողմից։ «Խոսքս կարող է վերաբերել նաև բոլորովին վերջերս դավանափոխ եղած իսլամական այն ֆունդամենտալիզմի ներկայացուցիչներին, որոնք հիմնականում երիտասարդ մարտիկներ են և բոլորովին վերջերս կռված են եղել Սիրիայում, Իրաքում, ոմանք էլ ինչու չէ նաև Աֆղանստանում, և իրենք շատ հաճախ հավաքագրվել են բնականաբար և պրոպագանդիստական մշակումով են անցել, ի դեպ նաև հենց համացանցի միջոցով»,-շեշտում է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ Դեսպանը նաեւ հաստատեց տեղեկությունը, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցելու է Երեւանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: