Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բակո Սահակյանն ինքնակամ նման բան չէր անի». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

«Իշխանությունները վարժանք անցկացրեցին ընտրություններից առաջ՝ ցույց տալու համար ինչի են պատրաստ»,- քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսպես է մեկնաբանում Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ընթացքում տեղի ունեցած բռնությունները: Պարոն Եղիազարյանը թեև խոստովանում է, որ չի կիսում Ժիրայր Սեֆիլյանի գաղափարները, բայց տեղի ունեցածը որակում է որպես ստորություն. «Ինչպես կարելի է զենք բարձրացնել մի մարդու վրա,  ով 23 տարեկանում թողեց իր փափուկ անկողինը և եկավ Ղարաբաղը պաշտպանելու: Կարելի է մարդու գաղափարները չկիսել, կարելի է նույնիսկ ատել, բայց  երեխայի վրա ձեռք բարձրացնելը անամոթություն է»: Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ մեղավորները պատիժ չեն կրելու. «Մեր քաղաքականության մեջ, եթե մի քանիսը կան, որ վարկաբեկված չեն, մեկը Բակո Սահակյանն է: Նա ընտրված նախագահ է ու երբեք  ինքնակամ նման բան չէր անի, բայց նրան էլ խայտառակ արեցին»: Նա համոզված է. «Հրաման էլ կա, հրաման էլ: Հրաման իրագործողները ինչու են հարվածում մեքենայի ապակուն, էդ մեքենայի մեջ երեխաներ կան, երեխայի հոգեբանության վրա՞ են ուզում ազդել: Այդ ամեն ինչը կատարվել է ինքնաձիգերի կրակահերթի տակ: Այսինքն, դրանք կանանց ու երեխաների գլխին որոշակի օպերացիա են կազմակերպել: Սա թուրքի հետք է, մաքուր թուրքի հետք, որովհետև ԴՆԹ-ով հայը նման բան չի կարող անել»: