Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Սպորտ
aronyan

Գերմանական Բադեն-Բադենում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Բարամիձեի հետ: Երկու փուլից հետո մեր գրոսմայստերը 1 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Իսկ ահա աղյուսակը սկսեց գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն այս տուրում պարտության մատնեց իր օգնականներից մեկին՝ անգլիացի Մայքլ Ադամսին, եւ վաստակեց 1,5 միավոր: Այսօր նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 3-րդ շախմատիստ, իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Վերջինս առաջին երկու տուրերում ոչ-ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ ֆրանսիացի Էտիեն Բակրոյի հետ: