Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փերինչեքը ժամանակին հայտարարել է անմեղ հայ զոհերի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
միեդ

«Փերինչեքը Թուրքիայի պատմության ընթացքում հայտնի է որպես սկանդալային և տարբեր իշխանություններին ծառայություններ մատուցող անձ և թուրքական քաղաքական շրջանակներում նրան արդեն վաղուց շնորհել են քաղաքական գործիքի պիտակը» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Վերջինիս համոզմամբ՝ ակնհայտ է, որ ի դեմս Փերինչեքի՝ մենք այլևս գործ ունենք Թուրքիայի հետ։ «Ամենավերջին սկանդալային գործը Էրգենեկոնի ահաբեկչական կազմակերպությունն էր, որի դատավարության շրջանակներում Փերինչեքը դատապարտվել է 117 տարվա ազատազրկման, և հետաքրքրիր է, որ Թուրքիան 117 տարի ազատազրկման դատապարտված մարդուն անմիջապես ազատում է, իսկ պատմության մեջ նման դեպք չկա, որ այդքան երկար տարիները միանգամից դառնան զրո, ինչպես նաև նրա վրայից հանում է երկրից դուրս գալու արգելքը և Փերինչեքը հայտնվում է Ստրասբուրգում՝ անելու այն, ինչ որ իրեն հանձնարարել էին»։ Ըստ բանախոսի՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ դատավարության ընթացքում՝ ՄԻԵԴ-ում Փերինչեքի թիկունքին կանգնած էին թուրքական իշխանությունների տարբեր տարիների ներկայացուցիչներ։ Թուրքագետը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ, այդուհանդերձ, Փերինչեքը մի հայտարարություն արել է, որը իհարկե չի խոսում ի նպաստ իրեն. «1980 ական թվականներին Թուրքիայում տպագրվեց մի գիրք, որտեղ ամփոփված էին Փերինչեքի հերթական դատավարություններից մեկի ժամանակ արած իր ինքնապաշտպանական ճառը, և այդ գրքի 154-րդ էջում այսօր Հայոց ցեղասպանությունը հերքող Փերինչեքը բառացիորեն հայտարարել է, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Աբդուլ համիդը Թուրքիայի արևելյան նահանգները ներկեց անմեղ հայերի արյունով։ Այսինքն այդ մարդը, որը անուղղակիորեն Հայոց ցեղասպանության ճանաչողն էր 80-ականներին, հիմա այսօր դարձել է դրա հիմնական հերքողը և փաստորեն խորհրդանիշը»։ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ այս փաստը մենք ևս պետք է օգտագործենք նրա իրական կերպարը ներկայացնելու համար, սակայն թուրքագետը ՄԻԵԴ-ում ընթացող դատավարության հետ մեծ հույսեր չի կապում՝ այս համատեքստում նշելով, որ այն վերջին շրջանում կարծես թե դարձել է քաղաքականացված կառույց։