Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները՝ Բերձորում տեսածի մասին

Քաղաքականություն
10360758_471795022972745_8889751318436866320_n-353x265

Նույնիսկ լրագրողի վկայականը չի օգնել «Նոյյան Տապան»-ի ֆոտոլրագրող Անուշավան Նիկողոսյանին հունվարի 31-ին Արցախի սահմանին ոստիկանների ծեծից խուսափելու համար: Այսօր Անուշավան Նիկողոսյանը պատմեց, որ երբ հարված է ստացել մեջքին, ցույց է տվել բեյջը, սակայն նշանակություն չի ունեցել; Երկրորդ անգամ նորից են խփել: « 6 ոստիկան միանգամից հարվածում էին, կամերան վզիցս էր կախված եւ այն վերցնելուց հետո ասացին, որ բավական են խփել, բեյջն էլ են պոկել: Կամերան կորել է»,- պատմեց նա: Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Արսեն Խեչոյանն էլ հիշեցրեց, որ այդ օրը ճանապարհին արդեն զինված մարդիկ էին կանգնած. «Շատ լավ էին պատրաստված եւ նկարահանում էին ամեն ինչ, ասացին բոլոր լրագրողները կարող են անցնել այն կողմ, սակայն ես չանցա»,- հիշում է նա։ Արսեն Խեչոյանի խոսքերով՝ իրեն պարբերաբար ասել են ցույց տալ լրագրողի վկայականը, իսկ ոստիկանները խուսափել են տեսախցիկից. «Ոչ- ոք չէր ցանկանում նկարահանվել, այն տպավորությունն էր, որ   վամպիրը արեւի լույսին էր նայում, երբ փորձում էի նկարել»: Այսօր ոչ նա, ոչ էլ Անուշավան Շահնազարյանը տեսախցիկ չունեն: Անուշավան Շահնազարյանը կոչ է անում վերադարձնել իր տեսախցիկը՝ հետագա աշխատանքային գործունեության համար, սակայն դատարան չի դիմելու. «Դա թողնում եմ նրանց խղճին»: Անուշավանը դեռ գլխացավեր ունի, այս գիշեր բարձրացել է նաեւ ջերմությունը, սակայն ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: