Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Որոշում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» (տեսանյութ)

Քիչ առաջ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատարանը որոշում կայացրեց՝ անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հիշեցնենք, դատավճռի համաձայն, Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, նրա որդի Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի պայմանական ազատազրկման: Ալբերտ Մարգարյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ դատարանը նրան անմեղ ճանաչեց, իսկ խուլիգանություն կատարելու համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մյուս ընկերները եւս դատապարտվեցին 2-7 տարվա ազատազրկման։