A
A
Բերձորի դեպքի մեկնաբանությունը՝ ըստ «Արցախ» ՀԸ-ի (տեսանյութ)
Հունվարի 31-ին նախատեսված էր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ, որի ընթացքում նախատեսվում էր նաև քարոզչական աշխատանք: Դեպի Արցախ ավտոերթը անընդունելի և անթույլատրելի են համարել արցախյան ազատամարտի վետերանները, իրենց միավորող կառույցի կողմից տարածելով հայտարարություն` հավաստիացնելով, որ չեն թույլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է: Տեսանյութը՝ «Արցախ» ՀԸ-ի