A
A
Լիլիթ Մկրտչյանը բարձրացավ 78-րդ հորիզոնական
Ջիբրալթարում շարունակվում է շախմատի միջազգային խոշոր մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը հերթական տուրում հաղթեց գերմանացի Միխայիլ Շչարոշչինսկուն: Նա երեք հնարավորից վաստակեց 2 միավոր եւ 117-րդ տեղից բարձրացավ 78-րդ հորիզոնական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է 13 հոգի, որոնք մեկնարկային երեք տուրերում 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել: Նրանց թվում են նաեւ աշխարհի կանանց չեմպիոն Հոու Յիֆանը եւ նախկին չեմպիոն Անտոանետա Ստեֆանովան: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով կմրցի բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովի հետ: