A
A
Լիլիթ Մկրտչյանն առայժմ 117-րդն է
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկրորդ համար, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն առայժմ փոփոխակի հաջողությամբ է հանդես գալիս շախմատի Ջիբրալթարի խոշոր մրցաշարում: Կայացած երկու տուրից հետո մեր շախմատիստուհին վաստակել է 1 միավոր եւ ընթանում է 117-րդ հորիզոնականում: Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է Կանադան ներկայացնող վրացի շախմատիստ Լալի Աղաբիշվիլուն, իսկ երկրորդում սեւերով պարտվել է ամերիկացի գրոսմայստեր Դանիել Նարոդնիցկուն: Այսօր կայանալիք երրորդ տուրում մեր շախմատիստուհին սպիտակներով ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Միխայիլ Շչարոշչինի հետ: Մրցաշարում հաջող է մեկնարկել 39 հոգի, որոնք տարել են երկուական հաղթանակ: Նրանց թվում է նաեւ շախմատի կանանց աշխարհի չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանը: