Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ընդունել է նաիրիտցիներին

Տնտեսություն
nairit

Իրենց 18-24 ամիսների աշխատավարձը պահանջող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից 5 հոգու այսօր ընդունել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Նրանք արդեն 15 րոպե է՝ ներսում են։ Այսօր առավոտվանից «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի դիմաց եւ այնտեղից երթով շարժվել դեպի նախարարություն։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից «Նաիրիտ»-ի բոլոր աշխատակիցներն ազատվելու են աշխատանքից եւ նրանցից միայն 500-ի հետ է նոր պայմանագիր կնքվելու։ Մնացած մոտ 2500 աշխատակիցները համալրելու են գործազուրկների շարքերը։