Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը` աշխարհի առաջնության ցանկում

Սպորտ
sport-fide

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2015 թվականի շախմատի աշխարհի կանանց առաջնության մասնակիցների ցանկը: Ըստ դրա՝ մրցաշարին կմասնակցեն Հայաստանի երկու առաջատար շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարի նաեւ մեր հայրենակից, ԱՄՆ-ը ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը: Նշենք, որ այս տարվա առաջնությունը տեղի է ունենալու Սոչիում, մարտի 16-ից մինչեւ ապրիլի 7-ը: Մրցաշարին կմասնակցի հինգ աշխարհամասերի 64 շախմատիստուհի: Այն անցկացվելու է նոկաուտ մրցակարգով: