Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալկոհոլը խթանիչ է միայն մի քանի մարզաձեւերում

Սպորտ
sport-alkohol

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հրատարակել է 2015 թվականի «Արգելված նյութերի ցուցակ» փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից: Դրա հայերեն տարբերակը ներկայացրել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Այդ փաստաթղթից պարզվում է, որ ալկոհոլը նույնպես համարվում է խթանիչ, սակայն միայն մի քանի մարզաձեւերում, մասնավորապես` աէրոնաֆթիկայում, նետաձգությունում, ավտոմոբիլային սպորտում, կարատեում, մոտոսպորտում եւ թիավարությունում: Ի դեպ, WADA-ի 2015 թվականի Մոնիթորինգի ծրագրով արգելված նյութ չի համարվում կոֆեինը: