Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրդողանը կանչել է Պուտինին ու ասել՝ պետք է իմ հանձնարարությունները կատարես» (տեսանյութ)

Քաղաքականություն
shant1

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատական նիստը։ Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը վերաքննիչ դատարանում եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը եւ մյուս ընկերները ազատազրկման են դատապարտվել Ռուսաստանի, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի հրահանգով։ Շանթ Հարությունյանի խոսքով՝ ինքը խուլիգանություն չի կատարել, այլ միայն ինքնապաշտպանվել է. «Ոչ միայն ինձ եմ պաշտպանել,այլև հայրենիքը, որը հոշոտվում էր։ Վտանգված է իմ, ընտանիքիս ու հասարակության անվտանգությունը: Ողջունում եմ գյումրեցիների արժանապատիվ պահվածքը, բայց կոչ եմ անում՝ ոչ մեկը հակառուսական ակտիվ գործունեություն չծավալի, որովհետեւ շատ մեծ դավադրություն է կազմակերպվում հայ ժողովրդի դեմ: Հայաստանը աղետի առջեւ է կանգնած: Ռուսական ամբողջ գործակալական ցանցը փորձում է ապացուցել, որ Գյումրու սպանությունը թուրքերն են արել, ձեզ վստահեցնում եմ, որ դա իրոք թուրքերն են արել: Թուրքիայի սուլթան Էրդողանը կանչել է Պուտինին ու ասել, որ դու կարողանաս բլոկադային դիմադրել ու քեզ իշխանությունից չգցեն, պետք է այսօրվանից իմ հանձնարարությունները կատարես»: Դատարանից Շանթ Հարությունյանը ակնկալիքներ չունի։ Համոզված է՝ դատավորները այլ որոշում չեն կարող կայացնել։ Վերաքննիչ դատարանի դատավորները Շանթ Հարությունյանին հորդորում էին քաղաքական հայտարարություններ չանել եւ միայն բուն գործից խոսել՝մասնավորապես ինչո՞ւ է դժգոհ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռից։ «Ես Մնացական Մարտիրոսյանից դժգոհ չեմ, ինքն է ինձ ասել, որ բողոք գրեմ»,- ավելացրեց Շանթ Հարությունյանը։ Գործով դատական նիստը այսօր հետաձգվեց, քանի որ դատավորները պետք է մասնակցեին ժողովի։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 30-ին։