Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը շարունակում է պայքարը Բրազիլիայի չեմպիոնության համար

Սպորտ
sport-chess-mxitaryan-1

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է Բրազիլիայի չեմպիոնի կոչման համար պայքարը: Երեկ այդ երկրի առաջնությունում միանգամից անցկացվել է երկու տուր: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նախ սեւերով ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի վարպետ Մատեուս Մենդոնկայի հետ, ապա սպիտակներով վստահ հաղթել է առաջին կարգային Մարիո Ֆիեսին: Ութ տուրից հետո մեր հայրենակիցը վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կես միավորով ետ է մնում երկրորդ հորիզոնականում ընթացող Ֆելիպե Էլ Դեբսից, սակայն առաջատար Ռաֆայել Լեյտաոյին արդեն զիջում է երկու բալով: Ճիշտ է, բրազիլահայ գրոսմայստերը տեսականորեն դեռ կարող է հավասարվել, նույնիսկ շրջանցել առաջատարին, ում հետ հանդիպելու է վերջին տուրում, սակայն դրա համար նախ պետք է հաղթել առաջիկա երկու պարտիաներում: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սեւերով կմրցի ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Ռոդրիգեսի հետ, որը 4,5 միավոր ունի եւ մրցանակային տեղերի հավակնորդներից մեկն է: