Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպատժվեն, եթե հրաժարվեն աշխատել սահմանամերձ գյուղերում (տեսանյութ)

Հասարակություն
buh

Հայաստանի կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի այն ուսանողների նկատմամբ, ովքեր կհրաժարվեն աշխատել սահմանամերձ եւ բարձր լեռնային շրջաններում։ Սակայն սա ոչ բոլոր ուսանողներին է վերաբերում։ Միայն նրանց, ում վարձը վճարել է պետությունը։ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանն այսօր կառավարության նիստում նշել է, որ չկատարելու դեպքում ուսանողը պետք է փոխհատուցի ուսման համար իրեն տրամադրված գումարը եւ դեռ ավելին. «Նա պետք է փոխհատուցի իր ուսման վճարի եւ կրթաթոշակի կրկնապատիկը»։