A
A
Այսօր հայտնի կդառնան Հայաստանի շախմատի չեմպիոնները
Քիչ առաջ մեկնարկեց շախմատի Հայաստանի վերջին տուրը: Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնի կոչումը կվիճարկեն գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը եւ առաջին կարգային Արման Միքայելյանը, որոնք վաստակել են 5,5-ական միավոր եւ մեկով գերազանցում են իրենց հաջորդող Ռոբերտ Հովհաննիսյանին եւ Զավեն Անդրիասյանին: Կանանց մրցաշարում առաջին տեղի համար հիմնականում կպայքարեն Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Գեւորգյանը: Առաջինը ութ տուրից հետո ունի 6 միավոր, իսկ երկրորդը` 5,5: Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնները ինքնաբերաբար կդառնան մեր ազգային թիմերի լիարժեք անդամներ: