Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին լիարժեք միավորը վաստակեց հոլանդական Վեյք ան Զեեի միջազգային մրցաշարում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց մրցաշարի ընդգծված ետնապահ Բաադուր Ջոբավայի հետ: Լեւոն Արոնյանը սկզբնախաղն այնքան էլ լավ չանցկացրեց եւ հայտնվեց ոչ շահեկան վիճակում: Սակայն վրացի գրոսմայստերը մի քանի անգամ սխալվեց եւ արդեն 24-րդ քայլին ընդունեց իր պարտությունը: Լեւոն Արոնյանը չնայած հեշտ հաղթանակ տարավ եւ վաստակեց 4 միավոր, սակայն մնաց նույն, 10-րդ հորիզոնականում: Վաղը կայանալիք 10-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցելու է ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ, որը կես միավոր շատ ունի, բացի այդ այժմ խաղում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: