Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզպետի ենթադրությունը՝ Պերմյակովի ոճրագործության մասին. Առավոտ

Քաղաքականություն
Colakyan

Քիչ առաջ տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը վերլուծելով Գյումրիում կատարված ողբերգությունը, ասաց, թե այդ «ստահակի, ճիվաղի ու մարդաչնմանի» արածը ոչ մեկին հասկանալի չէ, դրա համար էլ գյումրեցիների մոտ առաջացել են բնական հարցեր ՝ ինչո՞ւ այդ ընտանիքին սպանեց, ինչու կատարվեց այս ամենը: Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ ինքը միանում է գյումրեցիների արդար պահանջին, խաղաղ ցույցին, սակայն ասաց, որ դեմ է բոլոր տեսակի խժդժություններին: Նա հորդորեց չտրվել զգացմունքներին ու համոզմունք հայտնեց, որ մի ստահակը չի կարող սեպ խրել այն հարաբերությունների մեջ, որոնք կան Հայաստանի և ՌԴ-ի միջև: Մարզպետը նաև ասաց, որ կատարվածի համար մեղավոր ենք բոլորս, ոչ թե առանձին մարդիկ, ամեն մեկը իր չափով, ամեն մեկը իր արածով: Aravot.am-ը Շիրակի մարզպետին հարցրեց, թե ուշացած չէ՞ր արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը, որն էլ ավելի գրգռեց գյումրեցիներին: Ի պատասխան, մարզպետն ասաց, որ եղել է ցավակցությունը, ուրիշ բան ման չգանք այստեղ: Մեր մյուս հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իշխանությունների կողմից Գյումրիում լարվածությունը մեղմելու համար, հայերը բորբոքված են, ռուսները վախենում են տներից դուրս գալ, խանութներ մտնել, մարզպետն ասաց, որ իրենք աշխատում են ռազմաբազայի, հյուպատոսարանի ու նաև մեր ազգաբնակչության հետ: Ամբողջական հոդվածը` այստեղ