Հանցագործը միայնակ չէր կարող լինել. նախկին քննիչ (տեսանյութ)
Սուրբ Զորավոր եկեղեցում այսօր տեղի ունեցավ Գյումրու սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստյան արարողությունը։ Այն նախաձեռնել էր Հիմնադիր խորհրադարնը։ Տեր Կորյունը արարողությունն անցկացնելիս վստահություն հայտնեց, որ ոճրագործը պատժվելու է։ Իսկ հիմնադիր խորհրդարանի անդամ, նախկին քննիչ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ոճրագործն այդ ամենը չէր կարող միայնակ իրականացնել. հնարավոր չէ 3 տարբեր սենյակներում քնած մարդկանց միաժամանակ սպանել, որովհետեւ նրանք չեն հասցրել վեր կենալ։ Հիմնադիր խորհրդարանի անդամի խոսքերով՝ ավտոմեքենայով են եկել դեպքի վայր, եւ շատ հնարավոր է, որ Պերմյակովը միայն սվինահարածը լինի, ընդ որում՝ ձեռքերը դողացել են, եւ չի կարողացել մինչեւ վերջ կատարել հանցագործությունը։ Նա վստահ է՝ հանցագործությունը չի էլ բացահայտվելու։