Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել Aravot.am

Հասարակություն
molakhov

Այսօր առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Այնուհետ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը, երբ ողջ Գյումրին ու հայ ժողովուրդը սգում էին անմեղ մարդկանց մահը, Գյումրիում դատախազության ու ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց իրենց արդարացի վրդովմունքն արտահայտում, Անդրեյ Մալախովը քննարկում էր Կրասնոդարի երկրամասում ապրող 3 հայ տղամարդկանց ռուս կնոջ համար իրար ծեծելու պատմությունը՝ ամոթանք տալով հայ ժողովրդին: Սա այնպիսի մեծ վրդովմունք էր առաջացրել գյումրեցիների մոտ, որը շատերը ստիպված եղան պատասխան գրել նրան՝ այդքան աննրբանկատ լինելու համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ