Հայաստանի ֆուտբոլիստները ջախջախեցին Շոտլանդիային
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության հերթական խաղում վստահ հաղթանակ տարավ: Շվեդիայում ընթացող ընտրական մրցաշարի երրորդ տուրում մեր ֆուտբոլիստները հանդիպեցին խմբի ետնապահ Շոտլանդիայի ազգային թիմի հետ: Հայաստանի ընտրանին հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը եւ արդեն առաջին խաղակեսում առաջ անցավ հաշվի մեջ՝ 2:0: Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստներն ավելի ուժեղացրին ճնշումը եւ մրցակցի դարպասն ուղարկեցին եւս չորս գնդակ՝ սեփականը ընդունելով միայն մեկը՝ 6:1: Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 7 միավոր եւ բարձրացավ 1-ին հորիզոնական: Եթե խմբի վերջին Շվեդիա – Իսրայել խաղում հաղթեն դաշտի տերերը կամ խաղն ոչ-ոքի ավարտվի, ապա մեր ընտրանին անմիջական կմտնի հաջորդ փուլ: Իսրայելի հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կզբաղեցնի երկրորդ տեղը: Այդ դեպքում մեր թիմի նույնպես կարող է նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, սակայն պետք է իր ցաւցանիշներով գերազանցի մնացած խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականներին: