Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Moody's-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշը ՌԴ-ի պատճառով

Տնտեսություն
603d4bae1f99bcca832ab05f658794a7

Moody's Investors Service վարկանիշային գործակալությունն այսօր իջեցրել է Հայաստանի վարկային վարկանիշը՝ Ba2- ից մինչև Ba3 բացասական կանխատեսումով։ Իսկ ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody's-ն իջեցրել է Ba1- ից մինչև Baa3։ Այս մասին կարդում ենք BBC-ում։ Կազմակերպությունը բացատրել է, որ նման որոշումը ընդունվել է Հայաստանի արտաքին խոցելիության աճի պատճառով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման հանգամանքով։ ՀՀ տնտեսության վատ հեռանկարը ռուսական տնտեսության բացասական դինամիկայի արդյունք է՝ նշել է Moody's-ը ։