Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» պայմանագիր է կնքել իրանցի ֆուտբոլիստի հետ

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել իրանցի ֆուտբոլիստ Սաման Աղազամանի հետ: Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խաղացողը 1,5 տարվա համաձայնագիր է ստորագրել հայկական ակումբի հետ, պայմանով, որ առաջիկա ամռանը այլ ակումբից լավ առաջարկ ստանալու դեպքում նա ազատ կարգավիճակ կստանա: Սաման Աղազամանին հանդես է եկել «Պերսեպոլես» եւ «Ռահ Հան» ակումբներում, եղել է Իրանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների անդամ: