Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուն-ինտերնատը սգում է հրդեհի զոհերի մահը

Մարզեր
1421317514_tseranoc

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել  Գյումրու ծերերի ու հաշմանդամների տուն-ինտերնատում: Ըստ նախնական վարկածի, տուն-ինտերնատի թիվ 53 սենյակում Էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցի պատճառով տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են 1953թ-ին ծնված Արաքսյա Օհանյանն ու 1934թ-ին ծնված Հրանուշ Ավագյանը: Տնօրեն Ներսես Մարգարյանի տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել գիշերը: Աշխատողները հերթական ստուգայցի ընթացքում ծխի հոտ են առել: Կրակը մարվել է տեղի ուժերով, բայց արդեն ուշ է եղել, քանզի սենյակի 2 բնակիչն էլ արդեն մահացած են եղել: Նշենք, որ թե՛ Արաքսյա Օհանյանը և թե՛ Հրանուշ Ավագյանը տուն-ինտերնատի սիրված բնակիչներից են եղել: Նրանց մահը մեծ ցավ է պատճառել հատկապես տուն-ինտերնատի երկարամյա աշխատակիցներին: Ասում են` Հրանուշ Ավագյանը, մասնագիտությամբ լինելով ուսուցչուհի, մեծ հարգանք ու սեր է վայելել իր աշակերտների և իրեն ճանաչողների շրջանում: Դեպքի վայրում աշխատում էր նաև ՇՄ քննչական բաժնի ավագ քննիչ Սահակ Մինասյանը: Վերջինիս վստահեցմամբ, նախնական վարկածով տուն-ինտերնատի բնակիչները ծխահարվել են: Իսկ վերջնական եզրակացությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո: «Ցայգ» ՀԸ