Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ցույց կլինի ՌԴ դեսպանության առջեւ

Քաղաքականություն
5f1eab243d705ad4e93c376e3b09dfd2

«Մի քիչ կաղմկեն, կանցնի-կգնա»,- սա ռուսաստանցի «փորձագետ» Ֆելգենգաուերի կարծիքն է։ Պետք ՌԴ-ին ապացուցել, որ մենք մեր հայրենակիցներին չենք դավաճանում։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Ֆեյսբուքի՝ «Ցույց ՌԴ դեսպանության առջեւ» նախաձեռնության անդամները։ Նրանք այսօր ժամը 15.00-ին կհավաքվեն ՌԴ դեսպանատան առաջ։ «Մեր հայրենակիցներին սպանող հանցագործը, այն էլ նման դաժանաությամբ առանձնացող հանցագործը պետք է մտնի հայկական դատարան։ Նրան պետք է դատեն հայկական օրենքներով։ Նա պետք է պատիժը կրի Հայաստանում։ Առավելևս, որ հնարավոր է, որ ռուսական կողմը, քաղաքական ինչ-ինչ պատճառներից ելնելով, փորձի թաքցնել հանցանքի համար պատասխանատվություն կրող 102 բազայի պաշտոնյաների կողմից թույլ տված խախտումերը, բարդի մեղքը մեկ անձի վրա, ու էդ մեկ անձին էլ պարզապես անմեղսունակ ճանաչի ու ուղարկի հոգեբուժարան։ Դա չէ արդարությունը»,- ասված է տարածված հայտարարության մեջ։