A
A
Հայաստանը կմասնակցի Եվրոպայի ձմեռային փառատոնին
2015 թվականի Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12–րդ փառատոնում Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Խաղերին կմասնակցեն դահուկավազորդներ Արման Մատինյանը եւ Ռաֆիկ Վիրաբյանը, գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը եւ լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը: Այս տարվա Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12–րդ փառատոնը տեղի կունենա Ավստրիայի Ֆորարլբերգ քաղաքում եւ Լիխտենշտեյնում, հունվարի 25–30–ը: Մեր մարզիկները մրցավայր կմեկնեն հունվարի 24–ին: