Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայի վայրից զանգեցին Գլխավոր դատախազին

Քաղաքականություն
untitled4

Այսօր Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիներին հանգստացնելու համար Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցարարների ներկայությամբ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝  հայտնելով, որ գյումրեցիները պահանջում են, որպեսզի ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովին դատեն Հայաստանում։ Գևորգ Կոստանյանն ասել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են վաղը եւ դրանից հետո նոր պարզ կլինի հետագա անելիքները։ Գյումրեցիները հրաժարվում են լքել տարածքը։ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`  Ավետիսյան ընտանիքին դաժանաբար սպանելուց հետո։