Սերգեյ Միքայելյանը` Հայաստանի չեմպիոն
Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը մրցուղի են ելել 9 աղջիկ եւ 24 տղա՝ Վանաձոր, Գյումրի, Աշոցք եւ Հրազդան քաղաքներից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, տղամարդկանց 15 կմ ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է 2014թ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը (ԲԿՄԱ , Աշոցք): Երկրորդ արդյունքը ցույց է տվել Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ երրորդ՝ Շավարշ Գասպարյանը (Գյումրի): Կանանց 10 կմ ազատ ոճում հաղթել է գյումրեցի Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Աննա Մխիթարյանը, երրորդ՝ Լիլիթ Տոնոյանը (երկուսն էլ` Գյումրի): Վաղը տեղի կունենան 1100 մետր արագավազքի մրցումները: Հունվարի 16-ին տղամարդիկ պայքարելու են 10 կմ, իսկ կանայք` 5 կմ դասական ոճում: Առաջնության վերջին օրը, հունվարի 17-ին, անցկացվելու է թիմային սպրինտ: