A
A
Հայաստանի գործող չեմպիոնը կրկին պարտվեց
Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Քոթանջյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց տղամարդկանց շախմատի այս տարվա առաջնությունում: Այսօր կայացած երկրորդ տուրում փորձառու գրոսմայստերը սեւերով տանուլ տվեց առաջին կարգային Արման Միքայելյանին: Միավորներ կորցրին նաեւ մրցումների առաջին օրը հաղթանակներ տարած Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Գրիգորյանը: Արդյունքում, երկու տուրից հետո 1,5-ական միավոր են վաստակել 10 մասնակիցներից վեցը: Վաղը կայանալիք 3-րդ տուրում կենտրոնական նշանակություն ունեն Արման Փաշիկյան - Արման Միքայելյան եւ Կարեն Գրիգորյան - Հովհաննես Գաբուզյան պարտիաները: