Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ իրավապահներն ի սկզբանե պետք է պահանջեին Պերմյակովին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gyumri31

Գյումրիի երեկվա սպանդը ամենասթափեցնողն էր ամանորյա ուրախ միջոցառումներից հետո՝ ռուս զինվորականը զորամասը լքելով մտել էր Ավետիսյանների տուն եւ իր հրազենով գնդակահարել եւ տեղում սպանել ընտանիքի 6 անդամի, իսկ վեց ամսական երեխայի հետ վարվել ավելի գազանաբար: Երեխան, սակայն, ապրեց, նրան գտան դեպքից 6 ժամ հետո՝ ծանր վիճակում Հենց սկզբից հայտնի դարձավ, որ սպանդի համար կասկածվողը ռուս զինվորական Վալերի Պերմյակովն է, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվեցին նրա զինվորական կոշիկներն իր անուն ազգանունով, զինվորական հագուստը եւ հրազենը։ Նա հաջողացրել էր հեռանալ դեպքի վայրից քաղաքացիական հագուստով: Պերմյակովին փնտրում էին ամենուր, նաեւ Երեւանում, երթուղայինների մեջ, կամուրջների տակ։ Գործին անմիջապես խառնվեցին նաեւ ռուս զինվորականները, ցավակցություններ էին հնչում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնական շրջանակներից, հասարակությունը սակայն ուզում էր իմանալ՝ ինչու՞ հենց Ավետիսյանների ընտանիքը: 102-րդ ռազմական բազայի իր դիտակետից մինչեւ Ավետիսյանների տուն 3 կիլոմետր է։ Նա այդ ճանապարհն անցել է մոտ երկու ժամում։ Հարեւանները լսել են կրակոցների ձայնը, սակայն մտածել են, թե առավոտյան 6-ին ինչ-որ մեկը տոնական հրավառություն է անում։ Ենթադրվում էր նաեւ, որ Պերմյակովը Ավետիսյանների սեփական տուն է մտել, քանի որ այդ տան դարպասները բաց են եղել։ Դեպքից հետո անհայտ ուղղությամբ հեռացած Պերմյակովը հայտնաբերվեց հայ-թուրքական սահմանի մոտ: Պերմյակովը գտնվում է ռուս զինվորականների հսկողության տակ, եւ Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահները նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել սպանության եւ դասալքության հոդվածներով։ Քաղաքականացնել պետք չէ,-ասում է Սեյրան Օհանյանը։ Սակայն այլ մեղավորներ անկասկած կլինեն: Բերման ենթարկվելուց հետո գիշերվա ընթացքում Պերմյակովը տվել է բացատրություններ՝ ուզում էի ջուր խմել, ուստի գնդակահարեցի, 6 ամսական երեխային դանակահարել եմ, որովհետեւ ավտոմատս այլեւս չէր կրակում։ Մեր դատախազությունն արդեն հայտարարել է, որ ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, քանի որ նա գտնվում է Ռուսաստանի դաշնության իրավազորության ներքո։ Ի դեպ, Հայաստանի քաղաքացի, Ռուսաստանի տարածքում 18 անձանց մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց Ռուսաստանի տարածքում, թեպետ նա էլ գտնվում էր Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Մանրամասներն ավելի ուշ ՝ տեսանյութով