Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական դասընթացների ընդունելություն

Սպորտ
sport-artonagir

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է 2015 թ. մարզչական Բ, Ա եւ ՊՐՈ արտոնագրերի դասընթացների ընդունելությունը: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, դասընթացներին մասնակցելու ցանկություն ունեցող մարզիչները պետք է հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացնեն դիմում: Մարզչական Բ արտոնագրի դասընթացի ուսման վարձը կազմում է 200 հազար, Ա-ինը` 400 հազար, իսկ ՊՐՈ արտոնագրինը` 2,5 մլն դրամ: Հավելենք, որ այս պահին աշխատանք չունեցող մասնագետները իրավունք չունեն մասնակցելու մարզչական Ա եւ ՊՐՈ արտոնագրերի դասընթացներին: