Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Վարդապետյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով

Սպորտ
sport-medal

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կանոնների հանձնաժողովի նախագահ, Եվրոպական շախմատային միության մրցավարական հանձնաժողովի նախագահ, հանրահայտ շախմատային մրցավար Աշոտ Վարդապետյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ու ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում բացառիկ ծառայությունների համար պարգեւատրել է նախարարության ոսկե մեդալով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը Ի դեպ, հունվարի 10-ին լրացել է Հայաստանի հանրահայտ ֆուտբոլիստ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակը, սակայն ոչ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ոչ էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չեն հիշատակել այդ մասին: