Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Քաղաքականություն
7499651b74e7e2b7f9bfbe033c519b35

Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ Զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։ Սերգեյ Լավրովը խնդրել է ցավակցություններ փոխանցել ոճրագործության զոհերի հարազատներին և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։