Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաք՝ Գյումրու կենտրոնական հրապարակում

Կարևոր լուրեր Հասարակություն
gyumri2

Այսօր, ժամը 17- ին, Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, մի շարք գյումրեցիներ ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպում այսօրվա ողբերգության կապակցությամբ։ Հիշեցնենք, այսօր առավոտյան ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում տան  վեց անդամներին գտել են սպանված՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, իսկ վեց ամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։Սպանության մեջ մեղադրվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը հետախուզման մեջ է։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս պահին փակ են Գյումրիից դուրս եկող ճանապարհները: Գյումրիում հայտարարված է ուժեղացված հսկողություն, քանի որ ենթադրվում է, որ հանցագործը զինված է: Ի դեպ, կասկածյալի եղբայրը Ռուսաստանի բանտերից մեկում է՝ սպանության մեղադրանքով։ Հնարավոր է, որ ոճրագործն այլեւս Գյումրիում չէ, քանի որ ըստ հարեւանուհու կասկածելի ձայներ են լսվել առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում, իսկ տանտիրուհու քույրը դիակները հայտնաբերել է ժամը 10-ին, երբ, ըստ տեղեկությունների, գնացել էր քրոջ տուն՝ սուրճ խմելու։ Այսինքն՝ ոճրագործը բավական ժամանակ է ունեցել փախչելու։ Ըստ լուրերի՝ նա փախչելուց առաջ հագուստը փոխել է։