Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում տան 6 անդամներին գտել են սպանված

Հասարակություն

Քիչ առաջ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում տան  վեց անդամներին գտել են սպանված՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, իսկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Ոստիկանությունն առայժմ մանրամասներ չի հաղորդում։ Ըստ այլ աղբյուրների՝ սպանությունը կատարել է զորամասը լքած ռուս զինվորականը։